Հրդեհ իսրայելական նավթավերամշակման երկու գործարաններում
Դեկտեմբեր 19, 2020 06:29 Asia/Tehran
Ուրբաթ երեկոյան սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ խոշոր հրդեհ է բռնկվել գրավված տարածքներում գտնվող Հայֆայի երկու նավթավերամշակման գործարաններում:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման, սիոնիստական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհների պատճառը եղել է «անսովոր տեխնիկական թերությունը»:
Հրդեհի արդյունքում ծխի մեծ ամպ է առաջացել:
Հրշեջները ժամանել են դեպքի վայր՝ մարելու հրդեհը:
Հրդեհից տուժածների կամ լուրջ վնասների մասին տեղեկություններ դեռևս չկան: