Հրթիռային հարձակում Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա
Դեկտեմբեր 21, 2020 07:19 Asia/Tehran
Կիրակի օրը հրթիռակոծվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:
Իրաքյան Sabrin News հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 11 հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ:
Ըստ Saberin News- ի, հրթիռների նպատակակետը եղել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը գտնվող ռազմաբազան:
Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը միացել է ահազանգի ազդանշանը: Հարձակման հետևանքով զոհերի մասին չի հաղորդվել:
Իրաքի շատ քաղաքացիներ և խմբեր պահանջում են այդ երկրից ամերիկյան ահաբեկչական ուժերի դուսրբերումն, իսկ Իրաքի խորհրդարանը այդ մասին բանաձև է ընդունել: