Սիոնիստական ռեժիմը խոչընդոտում է պաղեստինցիներին կորոնավիրուսի պատվաստանյութի տրամադրմանը
Իսրայելի առողջապահության նախարարը հայտարարել է, որ ռեժիմը պարտավոր չէ պաղեստինցիներին տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութ:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության, Սիոնիստական ռեժիմի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը կիրակի օրը հայտարատրել է, որ կարիք չկա պաղեստինցիներին տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութը:
Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բանակցություններ է վարել Իսրայելի Առողջապահության նախարարության հետ՝ պաղեստինցիներին որպես առաջնահերթ խումբ պատվաստանյութը տրամադրելու վերաբերյալ:
Սիոնիստական ռեժիմի անփութության պատճառով, պաղեստինյան տարածքներում կորոնավիրուսի տարածվածությունն ավելի շատ է արձանագրվել, քան գրավյալ տարածքների այլ շրջաններում: