Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար.Պետք է միավորվենք Նեթանյահուին տապալելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130949-Սիոնիստական_ռեժիմի_պատերազմի_նախարար.Պետք_է_միավորվենք_Նեթանյահուին_տապալելու_համար
Իսրայելի պատերազմի նախարարը վեց քաղաքական կուսակցությունների կոչ է արել միավորվել՝ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2021 15:07 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար.Պետք է միավորվենք Նեթանյահուին տապալելու համար

Իսրայելի պատերազմի նախարարը վեց քաղաքական կուսակցությունների կոչ է արել միավորվել՝ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու համար:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար և Կապույտ-Սպիտակ կուսակցության նախագահ Բեննի Գանցը, զղջալով  Նեթանյահուի կաբինետում համագործակցելու համար՝ ռեժիմի վեց քաղաքական կուսակցությունների ղեկավարներին ասել է, որ  միավորվելով կարող են Նեթանյահուին կեղծիքների մեղադրանքով  հեռացնել իշխանությունից:

Գանցն այդ կուսակցությունների ղեկավարներին  կոչ է արել այդ հարցով նիստ գումարել:

Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը՝ Քնեսեթը  2020 թվականի դեկտեմբերի 23-ին  լուծարվեց՝ կառավարության կազմում ղեկավարների ու կուսակցությունների միջև առաջացած քաղաքական տարաձայնությունների  պատճառով:

Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանի լուծարումից հետո օկուպացված  տարածքներում երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի լուծարման հիմնական պատճառը բյուջեի շուրջ իշխող կուսակցությունների տարաձայնություններն ու այլ վեճերն են: