Իրաքցի վերլուծաբան. Բաղդադի պայթյունները՝ սաուդցիների ուղերձն էին Բայդենին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i131640-Իրաքցի_վերլուծաբան._Բաղդադի_պայթյունները_սաուդցիների_ուղերձն_էին_Բայդենին
Իրաքցի քաղաքական վերլուծաբանն ասել է.«Հունվարի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը Սաուդյան Արաբիայի ուղերձն էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահին՝ Իրաքից այդ երկրի զավթիչ ուժերին դուրս բերելու կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2021 07:50 Asia/Tehran

Իրաքցի քաղաքական վերլուծաբանն ասել է.«Հունվարի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունը Սաուդյան Արաբիայի ուղերձն էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահին՝ Իրաքից այդ երկրի զավթիչ ուժերին դուրս բերելու կապակցությամբ»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իրաքցի քաղաքական վերլուծաբան Աբբաս Ալ-Էրդավին համոզված է, որ ահաբեկչական խմբավորման ուղերձն այն էր, որ իրենք դեռ ներկա են Իրաքում և կարող են մայրաքաղաքի սրտում նման վայրագ հարձակում իրականացնել:

Իրաքի ու տարածաշրջանի անվտանգության ու քաղաքական հարցերի վերլուծաբանն ասել է.«Այդ պայթյունը նաև Բայդենին փոխանցում էր այն պատգամը, որ ԱՄՆ-ը չպետք է հեռանա Իրաքից, որովհետև սաուդցիները միլիոնավներ դոլարներ վճարել են Թրամփին՝ Իարքի ժողովրդին պառակտելու և կոտորելու համար»:

ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել ուրբաթ օրը Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել է 32 և վիրավորվել՝ 110 մարդ: