Սիոնիստական ռեժիմը թույլ չի տվել պատվաստանյութ ուղարկել Գազայի հատված
Պաղեստինյան ինքնավարության առողջապահության նախարարը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը թույլ չի տվել կորոնավիրուսի պատվաստանյութ ուղարկել Գազայի հատված:
Պաղեստինի Վաֆա պաշտոնակյան լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մեյ Անքիլան դատապարտել է Սիոնիստական ռեժիմին այս դաժան քայլը, նշելով, որ այն հակասում է միջազգային արձանագրություններին, օրենքներին և համաձայնագրերին:
Նա նշել է. «Նախատեսվում էր այսօր կորոնավիրուսի պատվաստանյութի 2 հազար դեղաչափ ուղարկել Գազայի գոտի, սակայն Սիոնիստական ռեժիմի իշխանությունները դա արգելեցին»:
Պաղեստինյնան ինքնավարության առողջապահության նախարարը հավելել է, որ պատվաստանյութը նախատեսված էր կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդներին բուժող վերակենդանացման բաժանմունքի և շտապօգնության ծառայության անձնակազմի համար: