ԻԼԻՊ-ը հայտարարել է Եմենի Անսարալլահի դեմ պատերազմի մասին
Փետրվար 18, 2021 09:50 Asia/Tehran
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես հայտարարել է սաուդյան կոալիցիայի հետ համագործակցության և Եմենի Անսարալլահի դեմ պատերազմի մասին:
Եմենում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հայտարարել են, որ Մաարիբ նահանգի ալ-Կասարա շրջանում Եմենի բանակի և Անսարալլահի ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել կամ վիրավորվել են մի խումբ զինծառայողներ:
Խմբավորումը հայտարարել է երկու ռազմական շտաբ գրավելու մասին:
Վերջին օրերին, Եմենի ԶԼՄ-ները հաղորդել են Սանաայի կառավարական ուժերին դիմակայելու նպատակով Մաարիբ նահանգում ԻԼԻՊ-ի ու Ալ Ղաիդայի հրամանատարների ներկայության մասին:
Պիտակ