Բենիամին Նեթանյահուի դատավարությունը տեղի կունենա Քնեսեթի ընտրություններից հետո
Սիոնիստական ռեժիմի կենտրոնական դատարանը հայտարարել է, որ ռեժիմի վարչապետի դատավարությունը կկայանա Քնեսետի ընտրություններից հետո:
Ալ-Նաշրա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի կենտրոնական դատարանը հայտարարել է, որ կոռուպցիայի գործով Բենիամին Նեթանյահուի դատավարությունը վերսկսվելու է ապրիլին:
Նեթանյահուն մեղադրվել է մի քանի կոռուպցիոն գործերով՝ կաշառք վճարելու, խարդախության և հասարակության վստահությունը չարաշահելու մեջ:
Անցած տարի, Սիոնիստական ռեժիմի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք ներկայացրեց Նեթանյահուի դեմ, նրան մեղադրելով զեղծարարության և հասարակության վստահությունը չարաշահելու մեջ:
Երկար ժամանակ է, որ բռնագրավված տարածքներում ժողովրդական ցույցեր են տեղի ունենում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոռուպցիոն քայլերի դեմ: