Սաուդյան Արաբիայի ղեկավարները շտապում են կարգավորել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i134414-Սաուդյան_Արաբիայի_ղեկավարները_շտապում_են_կարգավորել_Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերությունները
Սիոնիստական ​​լրատվամիջոցներից մեկը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարները շտապում են կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ`ԱՄՆ նոր վարչակազմում որոշ արտաքին քաղաքականությունների հնարավոր փոփոխության վերաբերյալ իրենց ունեցած մտահոգության պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 14:21 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի ղեկավարները շտապում են կարգավորել Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները

Սիոնիստական ​​լրատվամիջոցներից մեկը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարները շտապում են կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ`ԱՄՆ նոր վարչակազմում որոշ արտաքին քաղաքականությունների հնարավոր փոփոխության վերաբերյալ իրենց ունեցած մտահոգության պատճառով:

Հինգշաբթի օրը, Իսրայելի 11-ը ալիքը հաղորդել է, որ վերջերս Ռիադի և Թել Ավիվի բարձրաստիճան պաշտոնյաների շփումները շատացել են և այդ բանակցությունները վերաբերում են տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ նոր նախագահ Ջո  Բայդենի վարչակազմի քաղաքականության փոխոխությանը:

Ավելի վաղ, «Կուն» սիոնիստական ​​ցանցը հայտարարել էր Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև շփման գիծ ստեղծելու մասին, ԱՄՆ կառավարության նկատմամբ քաղաքականությունը համակարգելու նպատակով:

Իսրայելական 11-րդ ալիքը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգված են Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի  և սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանի հրամանով սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործի նկատմամբ Բայդենի կառավարության ուշադրությունից:

Սիոնիստական ​​ռեժիմը և Սաուդյան Արաբիան մինչ այժմ վայելում էին Թրամփի վարչակազմի լայն աջակցությունը իրենց ագրեսիվ քաղաքականությունը վարելու համար: