Սաուդյան Արաբիայի ղեկավարները շտապում են կարգավորել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները
Սիոնիստական լրատվամիջոցներից մեկը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարները շտապում են կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ`ԱՄՆ նոր վարչակազմում որոշ արտաքին քաղաքականությունների հնարավոր փոփոխության վերաբերյալ իրենց ունեցած մտահոգության պատճառով:
Հինգշաբթի օրը, Իսրայելի 11-ը ալիքը հաղորդել է, որ վերջերս Ռիադի և Թել Ավիվի բարձրաստիճան պաշտոնյաների շփումները շատացել են և այդ բանակցությունները վերաբերում են տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության փոխոխությանը:
Ավելի վաղ, «Կուն» սիոնիստական ցանցը հայտարարել էր Սաուդյան Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի միջև շփման գիծ ստեղծելու մասին, ԱՄՆ կառավարության նկատմամբ քաղաքականությունը համակարգելու նպատակով:
Իսրայելական 11-րդ ալիքը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգված են Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի և սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանի հրամանով սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործի նկատմամբ Բայդենի կառավարության ուշադրությունից:
Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիան մինչ այժմ վայելում էին Թրամփի վարչակազմի լայն աջակցությունը իրենց ագրեսիվ քաղաքականությունը վարելու համար: