Սիոնիստ ավանաբնակները հրկիզել են օկուպացված Երուսաղեմում գտնվող մի եկեղեցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i134826-Սիոնիստ_ավանաբնակները_հրկիզել_են_օկուպացված_Երուսաղեմում_գտնվող_մի_եկեղեցի
Սիոնիստ վերաբնակիչներն այսօր առավոտյան հրկիզել են օկուպացված Պաղեստինի արևելյան հատվածում գտնվող մի եկեղեցի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2021 12:55 Asia/Tehran
  • Սիոնիստ ավանաբնակները հրկիզել են օկուպացված  Երուսաղեմում գտնվող մի եկեղեցի

Սիոնիստ վերաբնակիչներն այսօր առավոտյան հրկիզել են օկուպացված Պաղեստինի արևելյան հատվածում գտնվող մի եկեղեցի:

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» օրաթերթի փոխանցմամբ, հրդեհի հետևանքով վնասվել է եկեղեցու արտաքին դարպասը:
 Տեղական աղբյուրները թերթին հայտնել են, որ եկեղեցու  վանականներից մեկը կարողացել է մարել կրակը: Զոհեր չեն եղել:

Վերջին երկու ամիսների ընթացքում մի սիոնիստ բազմիցս հարձակվել է եկեղեցու դեմ: Նա  ջարդել է եկեղեցու մուտքի մոտ գտնվող տեսախցիկները:

Սիոնիստական ​​իշխանությունները ձերբակալել են այդ անձին, սակայն նա անմիջապես ազատ արձակվեց:

Մեկ այլ սիոնիստ վեց ամիս առաջ հրկիզեցլ էր Ալ- Ջեսմանիե  եկեղեցին, բայց եկեղեցու պահակներին հաջողվեց մարել կրակը:

Եկեղեցիները հրկիզելուց բացի, սիոնիստները ծեծել են մի քանի քրիստոնյա վանականների և Երուսաղեմի եկեղեցիների ու վանքերի պատերին գռեհիկ  կարգախոսներ՝ Հիսուս Քրիստոսի դեմ :