Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգ են ընտրություններում Նեթանյահուի պարտության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i134998-Սաուդյան_Արաբիայի_առաջնորդները_մտահոգ_են_ընտրություններում_Նեթանյահուի_պարտության_կապակցությամբ
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգված են Իսրայելի առաջիկա ընտրություններում Նեթանյահուի պարտության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 12:20 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգ  են ընտրություններում Նեթանյահուի  պարտության կապակցությամբ

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգված են Իսրայելի առաջիկա ընտրություններում Նեթանյահուի պարտության կապակցությամբ:

Հինգշաբթի օրը, հղում անելով  սաուդյան աղբյուրներին իսրայելական i24news կայքը հաղորդել է, որ  Սաուդյան իշխանական ընտանիքը հետևում է Իսրայելի ընտրություններին և հույս ունի, որգործող կառավարությունը չի փոխվի:

Սաուդցիները Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների հարցում սատարել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և երկկողմ կապեր հաստատելով ռեժիմի առաջնորդների հետ, փորձում են հակազդել  ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի քաղաքականությանը:

Իսրայելական Kahn ցանցը հայտարարել է, որ Ռիադի և Իսրայելի միջև լայն կապեր են հաստատվել  սաուդյան ընդդիմադիր լրագրող Ջամալ  Խաշողջիի սպանության գործով  Սաուդյան թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի դերի կապակցությամբ ԱՄՆ նախագահի զայրույթը հանդարտեցնելու համար:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը  իր հրապարակած զեկույցում նշել է, որ հետաքննությանների հիման վրա  հաստատել է որ բին Սալմանը դերակատար է եղել   Խաշողջչիի ձերբակալության  և  սպանության գործում: