Հանցագործությունների հետաքննությունից խուսափելու համար, Սիոնիստական ռեժիմը դիմել է Եվրոպային
Սիոնիստական ռեժիմը դիմել է Եվրոպային՝ ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին Հաագայի միջազգային դատարանի որոշման կապակցությամբ:
Ջերուզալեմ Փոստ սիոնիստական օրաթերթը գրել է, որ հինգշաբթի օրը, Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում խոսել է Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին և նրանցից օգնություն է խնդրել այդ հարոցվ:
Չորեքշաբթի օրը, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան հայտարարել, որ դատարանը հետաքննություն է սկսել Պաղեստինի գրավյալ տարածքներում Իսրայելի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, և այդ հետաքննությունը լինելու է անկախ և անկողմնակալ:
Անցած ամիս, Հաագայի դատարանը հայտարարել էր, որ իրավասություն ունի հետաքննել Պաղեստինի տարածքներում ռազմական հանցագործությունները: Այդպիսով, չնայած Իսրայելի հակազդեցությանը, այս դատարանի դատավորների դատավճռով, ճանապարհ կհարթվի այդ գործի վերաբերյալ հետաքննությնները շարունակելու համար: