Հանցագործությունների հետաքննությունից խուսափելու համար, Սիոնիստական ​​ռեժիմը դիմել է Եվրոպային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i135096-Հանցագործությունների_հետաքննությունից_խուսափելու_համար_Սիոնիստական_ռեժիմը_դիմել_է_Եվրոպային
Սիոնիստական ռեժիմը դիմել է Եվրոպային՝ ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին Հաագայի միջազգային դատարանի որոշման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2021 14:06 Asia/Tehran
  • Հանցագործությունների հետաքննությունից խուսափելու համար, Սիոնիստական ​​ռեժիմը դիմել է Եվրոպային

Սիոնիստական ռեժիմը դիմել է Եվրոպային՝ ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին Հաագայի միջազգային դատարանի որոշման կապակցությամբ:

Ջերուզալեմ Փոստ սիոնիստական օրաթերթը գրել է, որ հինգշաբթի օրը, Իսրայելի պատերազմի նախարար  Բենի Գանցը Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում խոսել է Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին և նրանցից օգնություն է խնդրել այդ հարոցվ:

Չորեքշաբթի օրը, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդան հայտարարել, որ  դատարանը հետաքննություն է սկսել Պաղեստինի գրավյալ տարածքներում Իսրայելի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, և այդ հետաքննությունը լինելու է անկախ և անկողմնակալ:

Անցած ամիս, Հաագայի դատարանը հայտարարել էր, որ իրավասություն ունի հետաքննել Պաղեստինի տարածքներում ռազմական հանցագործությունները: Այդպիսով, չնայած Իսրայելի հակազդեցությանը, այս դատարանի դատավորների դատավճռով, ճանապարհ կհարթվի  այդ գործի վերաբերյալ հետաքննությնները շարունակելու համար: