Իրաքի Դիալե նահանգում ոչնչացվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների թաքստոցները
Մարտ 16, 2021 11:41 Asia/Tehran
Իրաքի ԶՈՒ գլխավոր հրամանատարի խոսնակը հայտնել է, որ Դիալե նահանգում ոչնչացվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների թաքստոցները:
«Բաղդադ Ալ-Յոմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Իրաքի ԶՈՒ գլխավոր հրամանատարի խոսնակ Յահյա Ռասուլը հայտարարել է, որ Իրաքի բանակայիններն ու Հաշդ Ալ-Շաաբի ուժերը Դիալե նահանգի Յասրեբի շրջանում ոչնչացրել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիրքերը և սպանել մի քանի ահաբեկչի:
Նա նշել է, որ այդ գործողության ընթացքում Իրաքի բանակայիններին ու Հաշդ Ալ-Շաաբի ուժերին հաջողվել է հայտնաբերել և առգրավել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին պատկանող մեծ քանակությամբ զենք:
Պիտակ