Գազայի հյուսիսային հատվածում խոցվել է Սիոնիստների լրտեսական ԱԹՍ
Մարտ 18, 2021 08:41 Asia/Tehran
Գազայի հյուսիսային հատվածում խոցվել է Սիոնիստների լրտեսական ԱԹՍ: Այս մասին տեղեկացնում են պաղեստինյան աղբյուրները:
Չորեքշաբթի գիշեր, Գազայի օդային սահմանը հատելուց հետո, Պաղեստինի դիմադրության ուժերը խոցել են սիոնիստներին պատկանող ԱԹՍ-ն:
Համաձայն այս հաղորդման, Սիոնիստական ռեժիմն այս ԱԹՍ-ներն օգտագործում է Գազայում Պաղեստինի դիմադրության ուժերի ու նրանց տեղաշարժերի մասին տեղեկություն ձեռք բերելու համար:
Անցած փետրվար ամսին նույնպես պաղեստինյան ուժերը հաջողել էին 15 օրվա ընթացքում Գազայում խոցել սիոնիստական 4 ԱԹՍ:
Վերջին ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ները, կործանիչները, ուղղաթիռներն ու հրետանին բազմիցս թիրախավորել են Գազայի հատվածի տարբեր տարածքներ:
Պիտակ