Վրաստանն անընդունելի է համարում ղարաբաղյան հարցում 3+3 ձևաչափը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i136858-Վրաստանն_անընդունելի_է_համարում_ղարաբաղյան_հարցում_3_3_ձևաչափը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ անհնարին է Ռուսաստանի հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 14:19 Asia/Tehran
  • Վրաստանն անընդունելի է համարում ղարաբաղյան հարցում 3+3 ձևաչափը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ անհնարին է Ռուսաստանի հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում։

Նա նոր պլատֆորմ է առաջարկել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին հայտնում է apsny.ge կայքը։

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով, 3+3 ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար։

Զալկալիանին նշել է, որ Վրաստանը երկխոսության համար վայր է առաջարկում Թբիլիսին՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ։ «Վրաստանն այս տարածաշրջանում Արևմուտքի միակ և ամենահուսալի գործընկերն է», – նշել է նա։