Սիոնիստական ​​ռեժիմը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137410-Սիոնիստական_ռեժիմը_գնում_է_դեպի_քաղաքացիական_պատերազմ
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը պատճառ է դարձել, որ ռեժիմի քաղաքական կուսակցություններն ու խմբերը շարժվեն դեպի լիակատար քաղաքացիական պատերազմ՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2021 15:14 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը պատճառ է դարձել, որ ռեժիմի քաղաքական կուսակցություններն ու խմբերը շարժվեն դեպի լիակատար քաղաքացիական պատերազմ՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու համար:

Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները շաբաթ օրը հաղորդել են, որ իսրայելական մի շարք քաղաքական պաշտոնյաներ, կուսակցություններ և խմբավորումներ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը համարել են  շատ վտանգավոր այդ  ռեժիմի համար: Նրանք Նեթանյահունի  հրաժարականն են պահանջում:

Անդրադառնալով  Նեթանյահուի կառավարության վարած քաղաքականությունի, քաղաքացիների դժգոհությանը, իսրայելական «Walla» լրատվական կայքը հաղորդել է,որ հարյուրավոր իսրայելցիներ ուրբաթ օրը ցույցեր անցկացնելով, վերջին ընտրություններում հաղթած կուսակցությունների առաջնորդներին կոչ են արել ջանքեր գործադրել նոր կառավարություն ձևավորելու համար:

Նրանք ընտրություններում հաղթած կուսակցությունների առաջնորդներին կոչ են արել Սիոնիստական ռեժիմի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուին  թույլ չտալ կառավարություն կազմել: