Ներքին բախումների գագաթնակետին, Նեթանյահուին հանձնարարվել է ևս մեկ ձախողված կաբինետ ձևավորել
Նոր կաբինետ ձևավորելու ձախողված պայմաններում, Սիոնիստական ռեժիմի նախագահը որոշեց ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հանձնարարել կաբինետ ձևավորել:
Սիոնիստական ռեժիմը քաղաքական փակուղուց դուրս բերելու նպատակով նոր կաբինետ ձևավորելու համար Նեթանյահուին ընտրելու ռեժիմի նախագահ Ռյուվեն Ռիվլինի քայլը, բուռն արձագանքներ է առաջացրել իսրայելական կուսակցությունների շրջանում:
Չնայած ավելի քիչ քան երկու տարվա ընթացքում Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) ընտրությունների չորրորդ փուլի անցկացմանը, Նեթանյահուի կուսակցությունը չի կարողացել կազմել կոալիցիոն կաբինետ և Սիոնիստական ռեժիմը դուրս բերել քաղաքական փակուղուց: Փաստորեն, կոալիցիոն կաբինետ ձևավորելու ճանապարհը կրկին փակվել է Նեթանյահուի կուսակցության և նրա քաղաքական հակառակորդների համար:
Նեթանյահուինկրկին հանձնարարվել է ձևավորել Սիոնիստական ռեժիմի կաբինետը, այն պայմաններում, երբ նա մեղադրվում է խարդախության, կոռուպցիայի, կաշառակերության ու դավաճանության մեջ: