ԵՄ ղեկավարների հետ Էրդողանի հանդիպումը նպատակ ունի հստակացնել երկկողմ հարաբերությունները․ AFP
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137642-ԵՄ_ղեկավարների_հետ_Էրդողանի_հանդիպումը_նպատակ_ունի_հստակացնել_երկկողմ_հարաբերությունները_afp
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փորձության կենթարկեն Էրդողանի նվիրվածությունը ԵՄ-ի հետ կապերի բարելավմանը, հայտնում է Agence France-Presse-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 15:56 Asia/Tehran
  • ԵՄ ղեկավարների հետ Էրդողանի հանդիպումը նպատակ ունի հստակացնել երկկողմ հարաբերությունները․ AFP

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փորձության կենթարկեն Էրդողանի նվիրվածությունը ԵՄ-ի հետ կապերի բարելավմանը, հայտնում է Agence France-Presse-ը:

Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպամն ընթացքում քննարկվելու են Էրդողանի այն քայլերը, որոնք նա մտադիր է իրականացնել՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու համար, ինչպես նաև Թուրքիան որպես կառուցողական գործընկեր պահպանելու բարելավումները։

Կարևոր հարցերի շարքում են Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի ազատականացումը, ԵՄ-ի հետ մաքսային միության նորացված գործարքը, փախստականների համաձայնագրով Թուրքիային հասնող ֆինանսավորման ավելացումը և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների առաջխաղացումը։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այցով մեկնելու են Թուրքիա, որի ընթացքում հանդիպում են ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցը նպատակ ունի հստակացնել Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների նոր ուղիները։

ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունների սրման համար պատճառ են դարձել Լիբիայի հակամարտությունում, Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի ունեցած դերը, ինչպես նաև Կիպրոսի, Հունաստանի հետ լարված հարաբերությունները։

https://onnet.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio