Բողոքի ցույցեր Բեյրութում
Լիբանանի հարյուրավոր քաղաքացիներ ցույց են անցկացրել Բեյրութում ՝ պահանջելով շատ արագ ստեղծել «անցումային կառավարություն»՝ երկիրը տնտեսական ճգնաժամերից փրկելու համար:
Դար ոլ-Էհյա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները պահանջել են պաշտոնից հեռացնել վարչապետ Սաադ ալ-Հարիրիին և անհապաղ կազմել նոր կառավարություն:
Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ կառավարության ճգնաժամը և նոր կառավարության ձևավորման հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում Ալ-Հարիրիի դաշնակից որոշ արաբական երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, այժմ նրա գլխավոր հակառակորդն են համարվում: Ուստի Ալ-Հարիրին ենթադրում է, որ նոր կառավարության ձևավորման մասին հայտարարությունը կհանգեցնի մի քանի ճգնաժամերի, հետևաբար նախընտրում է, որպեսզի միջազգային և տարածաշրջանային պայմաններն ավելի մատչելի դառնան:
Լիբանանի փորձագետները համոզված են, որ չնայած Ալ-Հարիրին արտասահմանից ակնարկներ է սպասում տարածաշրջանում փոփոխությունների մասին, լիբանանցիներն ամեն օր տնտեսական և կենցաղային բազմաթիվ խնդիրների են դիմագրավում: