Մեկնաբանություն. Իսրայելի աննախադեպ ճգնաժամը ռեժիմի 73-րդ տարեդարձին
Իսրայելական ռեժիմի հաստատումից և «չարիքի օրվանից» անցել է 73 տարի:
1948-ի մայիսի 14-ն Իսրայելի ռեժիմի հիմնադրման տարեդարձն է: Սիոնիստական ռեժիմը ամեն տարի նշում է իր հիմնադրման տարեդարձը ըստ եբրայական օրացույցի, որն այս տարի համընկնում է ապրիլի 15-ի հետ: Պաղեստինցիները Սիոնիստական ռեժիմի հաստատման օրն անվանում են «չարիքի օր»:
Իսրայելի ռեժիմն իր հիմնադրման 73-րդ տարեդարձը նշում է այն պայմաններում, երբ ռեժիմը բախվում է իր ստեղծման օրվանից աննախադեպ երկու ներքին ճգնաժամերի: Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելում անցկացվել է չորս խորհրդարանական ընտրություն, որոնցից չորրորդն անցկացվել է 2021 թվականի մարտի 23-ին:
Անցկացված չորս ընտրություններից ոչ մեկի արդյունքում, ռեժիմի քաղաքական հոսանքները բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ խորհրդարանի 120 տեղերից 61-ը չեն ստացել: Այս իրավիճակի արդյունքում խորհրդարանը չորս անգամ լուծարվել է 2018, 2019 և 2020 թվականներին, իսկ ժամանակավոր վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակումէ պաշտոնավարել:
Մարտի 23-ին կայացած ընտրություններից հետո, Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինը Նեթանյահուին վերանշանակեց իր պաշտոնում, սակայն նախատեսված 28 օրից 10 օր անց, վերջինս դեռևս դեռ չի կարողացել ձևավորել կաբինետ, քանի որ Նեթանյահուին սատարում են միայն 52 պատգամավորներ: Նա պետք է կարողանա շահել ևս 9 պատգամավորի ձայն, ինչը դժվար է:
Այս իրավիճակը վկայում է ռեժիմի իշխանության կառուցվածքում առկա երկու խնդիրների մասին: Նախ՝ չնայած Նեթանյահուն գիտեր, որ ներկայիս քաղաքական փակուղին ձևավորվել է կուսակցությունների տարաձայնությունների հետևանքով, սակայն 12 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, չի ցանկանում հեռանալ, քանի որ իր լիազորությունների ավարտին կարող է բանտարկվել կոռուպցիոն գործի շրջանակներում: Երկրորդ՝ Իսրայելում ուժային կառույցը լուրջ խնդրի առջև է կանգնած, քանի որ ոթե կողմերը կոնսենսուսի չհասնեն կաբինետ ձևավորելու շուրջ, գրավյալ տարածքներում քաղաքական փակուղին և ժամանակավոր կաբինետի աշխատանքը կշարունակվեն:
73-րդ տարեդարձի առթիվ Իսրայելի առջև ծառացած երկրորդ ճգնաժամը զանգվածային բողոքներն են ընդդեմ օկուպացված տարածքներում տնտեսական վատ վիճակի, ինչպես նաև Նեթանյահուի կոռումպացվածության: Բողոքի ցույցերը տեղի են ունենում ամեն շաբաթ ՝ սկսած 2020 թվականի մայիսից: Ցուցարարները պահանջում են Բենիամին Նեթանյահուին հեռացնել վարչապետի պաշտոնից:
Հատկանշական է, որ որոշ երկրներ, պաշտոնապես շնորհավորել են Իսրայելի հիմնադրման 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Իսկ ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանն անցյալ տարի պաշտոնական հարաբերություններ հաստատեցին Սիոնիստական ռեժիմի հետ:
Արաբական որոշ երկրների ղեկավարներ շնորհավորում են իսրայելին, իսկ ԱՄՆ իր նվիրվածությունն է ցուցաբերում Թել Ավիվին, այն պայմաններում, երբ պաղեստինցիների դեմ ռեժիմի հանցագործությունները ոչ միայն չեն նվազել, այլ նաև աճել են: Միջազգային հաստատությունները շարունակում են պասիվ ու լուռ մնալ այդ հանցագործությունների առջև: