Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը հակաիրանական հայտարարություն է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i138536-Սիոնիստական_ռեժիմի_ԱԳ_նախարարը_հակաիրանական_հայտարարություն_է_արել
Սիոնիստական ​​ռեժիմի հակաիրանական քաղաքականությանը համապատասխան, Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ռեժիմն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2021 04:42 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարը հակաիրանական հայտարարություն է արել

Սիոնիստական ​​ռեժիմի հակաիրանական քաղաքականությանը համապատասխան, Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ռեժիմն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել:

Ալ Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Գաբի Աշկենազին, ով ուրբաթ օրը ելույթ է ունեցել Իսրայելի, ԱՄԷ-ի Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը,  հայտարարել է, որ ռեժիմըը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ձեռք բերել:

Միևնույն ժամանակ, Իրանը բազմիցս հայտարարել է, որ իրականացնում է խաղաղանպատակ միջուկային ծրագիր: Հատկանշական է, որ Սիոնսիտական ռեժիմը  ՄԱԳԱՏԷ-ին  թույլ չի մուտք գործել հասանելիություն ունենալ իր միջուկային ծրագրին և շարունակում է  իր միջուկային զինանոցն ընդլայնելու  անօրինական քաղաքականությունը:

2018 թ. Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից  ԱՄՆ միակողմանի և ապօրինի դուրս գալուց հետո, Իրանը փորձեց պահպանել միջուկային համաձայնագիրը, պայմանով, որ պայմանագրի մյուս կողմերը գործադրեն իրենց պարտավորությունները: Սակայն եվրոպացիները որևէ հստակ քայլ չձեռնարկեցին միջուկային համաձայնագիրը պահպանելու և իրենց պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Նման պայմաններում, 2019 թվականի մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու տարեդարձի օրը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը մի քանի փուլով կնվազեցնի պայմանագրի 26-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունները՝ միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորությունների ու իրավունքների միջև  հավասարակշռություն հաստատելու համար: