Սարսափելի պայթյուն Իսրայելի անվտանգության կարևոր կենտրոնում
Սիոնիստական ռեժիմի լրատվական աղբյուրները հաղորդել են, որ սարսափելի պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի զենքի արտադրության գործարանում և անվտանգության զգայուն կենտրոնում:
Սիոնիստ լրագրող Իդի Քոհենն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով պայթյունի վերաբերյալ մի տեսանյութ, գրել է.«Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Իսրայեկի կենտրոնական հատվածում գտնվող անվտանգության զգայուն օբյեկտում»:
Իսրայելի լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել արդիական զենքերի, այդ թվում՝ տարբեր հրթիռների արտադրության գործարանում:
Սիոնիստական աղբյուրները հայտարարել են, որ պայթյունը տեղի է ունեցել գործարանում իրականացված փորձարկման ընթացքում թույլ տրված մարդկային սխալի պատճառով:
Հաարեց թերթի փոխանցմամբ՝ Թել Ավիվի արվարձանում Սիոնիստական ռեժիմի զգայուն ռազմական մի կենտրոնում ուժգին պայթուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել հրթիռի շարժիչներ արտադրող գործարանում:
Սիոնիստները հայտարարել են, որ միջադեպի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան։