Եմենում «Ալ Քաիդայի» առնվազն 800 զինյալներ են ոչնչացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13921-Եմենում_Ալ_Քաիդայի_առնվազն_800_զինյալներ_են_ոչնչացվել
«Ալ Քաիդա» խմբավորման առնվազն 800 զինյալներ են ոչնչացվել արաբական կոալիցիայի եւ Եմենի կառավարական զորքերի կողմից ձեռնարկված հարձակման ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France Presse-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2016 10:25 Asia/Tehran
  • Եմենում «Ալ Քաիդայի» առնվազն 800 զինյալներ են ոչնչացվել

«Ալ Քաիդա» խմբավորման առնվազն 800 զինյալներ են ոչնչացվել արաբական կոալիցիայի եւ Եմենի կառավարական զորքերի կողմից ձեռնարկված հարձակման ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France Presse-ին:

«Գործողության արդյունքում ոչնչացվել են «Ալ Քաիդայի» ավելի քան 800 անդամներ եւ նրանց մի քանի պարագլուխներ: Մյուսներին հաջողվել է փախչել»,- հայտարարել են կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչները:

Ավելի վաղ զինվորականներն ազատել էին Էլ Մուկալլա քաղաքը, որը զինյալների պատվարն էր: Մինչ այդ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիայի ուժերը հարվածներ էին հասցրել քաղաքում խմբավորման կենտրոնակայանին: