Իրաքի հյուսիսում հետ է մղվել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը
Մայիս 04, 2021 12:05 Asia/Tehran
Հաշադ Ալ-Շաաբի ուժերն Իրաքի հյուսիսում, Քերքուք նահանգի անցակետերից մեկում, հետ են մղել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումը:
Ալ-Հաշադ Ալ-Շաաբի ուժերի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, երեքշաբթի առավոտյան, Հաշ ալ-Շաբի խմբավորման 16-րդ դիվիզիայի հրամանատար Նաբիլ Ալ-Բաշիրին հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչների խումբը գրոհել է Քերքուք նահանգի Բաշիր գյուղը, սակայն խմբավորումը հետ է մղել հարձակումը:
Նա նշել է, որ խմբավորման անդամներից մեկը նահատակվել է, ևս երեքը՝ վիրավորվել:
Շաբաթ առավոտյան ահաբեկիչները Իրաքի հյուսիսում հարձակվել են քրդական փիշմերգա ուժերի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է յոթ մարդ և երկու ուրիշներ վիրավորվել են:
Պիտակ