Կառավարություն կազմելու համար Նեթանյահուին տրված ժամկետն ավարտվել է
Եբրայերեն լեզվով հրապարակվող ԶԼմ-ները հաղորդել են, որ նոր կաբինետ ձևավորելու Իսրայելի վարչապետին տրված վերջնաժամկետն ավարտվել է և նա այս անգամ ևս պարտվել է:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ երեքշաբթի օրն ավարտվել է նոր կառավարություն ձևավորելու համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին տրված աժամկետը, և որ նա Քնեսեթում չի ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ աջակցությունը:
Վերջին ընտրություններում, «Լիքուդ» աջակողմյան կուսակցությունը ղեկավարող Նեթանյահուն չի կարողացել ստանալ Քնսեսթի 120 տեղերից 61-ը, որոնք անհրաժեշտ են կառավարություն ձեւավորելու համար:
Հաղորդման համաձայն, Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինը չորեքշաբթի օրվանից կշարունակի բանակցությունները՝ կառավարության կազմավորման գործընթացը շարունակելու շուրջ:
Երկու տարուց ավելի քչ ժամանակահատվածում չորս ընտրություններից հետո Նեթանյահուի հերթական ձախողման արդյուքնում, գրավյալ տարածքներում քաղաքական փակուղին շարունակվում է: