Իսրայելը հրետակոծել է Գազայի հատվածը
Իսրայելական բանակը կիրակի առավոտյան հրետակոծել է Գազայի հատվածը:
Ըստ պաղեստինյան «Ալ-Յում» լրատվական ցանցի ՝ Սիոնիստական ռեժիմի հրետանին երկու արկ է արձակել Դեյր ալ-Բալահից դեպի արևելք գտնվող դաշտային հսկողության կետի ուղղությամբ:
Շաբաթ երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել բռնագրավված Պաղեստինի ուղղությամբ, որը ընկել է սիոնիստական Էշկոլ բնակավայրի տարածքում:
Սակայն իսրայելական բանակը հայտարարել է, որ հայտնաբերել ու ոչնչացրել է հրթիռը:
Ավելի վաղ, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը նախազգուշացրել էր նոր պաղեստինյան ինթիֆադայի հնարավորության մասին:
Օլմերտը անդրադարձավ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած միջադեպերին և բողոքի ցույցերին, ասելով. «Այս միջադեպերը վկայում են այն մասին, որ իրավիճակը փլուզման եզրին է և կարող է ամեն պահի մեծ ծավալներ ստանալ»: