Բողոքի ցույց՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի առանձնատան դիմաց
Մայիս 09, 2021 07:47 Asia/Tehran
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ զավթիչ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան դիմաց բողոքի ցույցը շարունակվում է:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Սև շարժումներ» խմբի աջակիցները համախմբվել են դեպի Նեթանյահուի առանձնատուն տանող Փարիզ հրապարակում և Բալֆոր պողոտայում: Նրանք Նեթանյահուի դեմ կարգախոսներ են վանկարկել:
Բողոքարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը՝ կոռուպցիայի, կաշառակերության, խաբեության և կորոնավիրուսի պանդեմիայի հարցում թույլ կառավարման պատճառով:
Պիտակ