Բողոքի ցույց՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի առանձնատան դիմաց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140308-Բողոքի_ցույց_Սիոնիստական_ռեժիմի_վարչապետի_առանձնատան_դիմաց
Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ զավթիչ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան դիմաց բողոքի ցույցը շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2021 07:47 Asia/Tehran
  • Բողոքի ցույց՝ Սիոնիստական ռեժիմի վարչապետի առանձնատան դիմաց

Սիոնիստական լրատվամիջոցները հաղորդել են, որ զավթիչ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատան դիմաց բողոքի ցույցը շարունակվում է:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Սև շարժումներ» խմբի աջակիցները համախմբվել են դեպի Նեթանյահուի առանձնատուն տանող Փարիզ հրապարակում և Բալֆոր պողոտայում: Նրանք Նեթանյահուի դեմ կարգախոսներ են վանկարկել:

Բողոքարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը՝ կոռուպցիայի, կաշառակերության, խաբեության և կորոնավիրուսի պանդեմիայի հարցում թույլ կառավարման պատճառով: