ԻՊ-ն քսանից ավելի դաշտային հրամանատարների է մահապատժի ենթարկել դասալքության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14050-ԻՊ_ն_քսանից_ավելի_դաշտային_հրամանատարների_է_մահապատժի_ենթարկել_դասալքության_համար
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը քսանից ավելի դաշտային հրամանատարների է մահապատժի ենթարկել դասալքության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով almasdarnews կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2016 09:41 Asia/Tehran
  • ԻՊ-ն քսանից ավելի դաշտային հրամանատարների է մահապատժի ենթարկել դասալքության համար

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը քսանից ավելի դաշտային հրամանատարների է մահապատժի ենթարկել դասալքության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով almasdarnews կայքին:

Ապրիլ ամսվա ընթացքում ԻՊ-ի 21 դաշտային հրամանատարներ մահապատժի են ենթարկել Սիրիայի Ռաքքա քաղաքում, որը համարվում է ԻՊ-ի մայրաքաղաքը: Սիրիացի իրավապաշտպանների տեղեկատվության համաձայն՝ մահապատժի ենթարկվածներից մեկը մարոկոյացի է: Զինվորական հրամանատարներից մի քանիսը տեղափոխվել են Իրաք:

Մի քանի օր առաջ ԻՊ-ի շուրջ 45 ջիհադականներ մահու չափ սառեցվել էին սառցարանում Իրաքում մարտադաշտից փախչելու փորձ կատարելու համար: Այնուհետեւ նրանց մարմինները նետել էին փողոցներում՝ որպես խրատ մնացածներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

times.am

26/4/2016