Սիոնիստական ռեժիմը հոսանքազրկում է Գազայում
Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Գազան կհոսանքազրկվի՝ Իսրայելի դեմ Դիամդրության հրթիռային հարձակումները կանխելու նպատակով:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, սիոնիստ պաշտոնյան չի նշել այս գործողության մանրամասներն ու ժամանակը:
Գազայի տարբեր հատվածներից ստացվող հաղորդագրությունները վկայում են, որ հարձակումների իններորդ օրը իսրայելական կործանիչները թիրախավորել են միայն բնակելի շենքերը և գյուղատնտեսական նշանակության հողերը:
Օկուպացիոն սիոնիստական ուժերը անցյալ շաբաթ երկուշաբթի օրը սկսեցին իրենց դաժան հարձակումներն ու ագրեսիաները Գազայի հատվածի և պաղեստինցիների դեմ ՝ սպանելով 213 պաղեստինցու և վիրավորելով ավելի քան 1400-ին:
Ի պատասխան սիոնսիտների ագրեսիայի, Պաղեստինյան Դիմադրությունը հրթիռակոծել է բռնագրավված տարածքները: