Սիրիայի ժողովրդի ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին
Մայիս 26, 2021 12:46 Asia/Tehran
Լրատվական աղբյուրներ հաղորդել են Սիրիայի նախագահական ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցության մասին:
Ինչպես հաղորդում է Ալ-Մայադին հեռուստաընկերությունը, Սիրիայի ալ-Հասաքա նահանգում ընտրողների թիվն ավելանալու պատճառով, ավելացել է նաև քվեատուփերի թիվը:
Սիրիայի գործող նախագահ և նախագահական ընտրությունների թեկնածու՝ Բաշար Ասադը և նրա կինը քվեարկել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի ընտրատեղամասում:
Սիրիայի նախագահի պաշտոնին հավակնում են երեք թեկնածու :
Սիրիայի ժողովուրդն այսօր մասնակցել է քվեարկությանը՝ ընտրելու իր երկրի նախագահին:
Պիտակ