Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար. Իսրայելը ներսից թուլացել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i142138-Սիոնիստական_ռեժիմի_պատերազմի_նախարար._Իսրայելը_ներսից_թուլացել_է
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների միջև քաղաքական ճգնաժամը սրվելով, այդ ռեժիմի պատերազմի նախարարն ասել է.«Իսրայելը ներսից թուլացել, պառակտվել ու վիրավորվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2021 14:43 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար. Իսրայելը ներսից թուլացել է

Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների միջև քաղաքական ճգնաժամը սրվելով, այդ ռեժիմի պատերազմի նախարարն ասել է.«Իսրայելը ներսից թուլացել, պառակտվել ու վիրավորվել է»:

Բենի Գանցն ասել է.«Ինչպես Իսրայելին պետք է պաշտպանենք արտաքին սպառնալիքներից, նույն կերպ պետք է  պաշտպանենք նաև ներսում և կանխենք ճգնաժամի սրումը»:

Գանցը հույս է հայտնել, որ նոր կառավարության մեջ քաղաքական խնդիրները չեն ներառվի անվտանգության հարցերում:

Շաբաթ օրը, ԶԼՄ-երը հաղորդել են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի մրցակից երկու կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմելու համար:

Հակադարձելով այդ համաձայնությանը, Նեթանյահուն ասել է.«Սա աներևակայելի խարդախություն է, սա շաբաթներ առաջ Նաֆթալի Բենեթի ​​տված բոլոր խոստումների բացահայտ խախտում է»:

«Եամինա» և «Յաշ Աթիդ» կուսակցությունների միջև կայացած համաձայնությունն իրագործվելով, Նեթանյահուն դուրս կմնա Սիոնիստական ռեժիմի քաղաքական բեմից: