Նեթանյահուի վերջը. Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը վստահության քվե ստացավ
Հունիս 14, 2021 04:47 Asia/Tehran
Երկարատև տարաձայնություններից հետո Քնեսեթը 60 կողմ և 59 դեմ ձայներով վստահության քվե է տվել Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի գլխավորած նոր կառավարությանը:
Կիրակի օրը, Բենեթ-Լապիդի կառավարությունը Քնեսեթի կողմից վստահության քվե ստացավ և Բենիամին Նեթանյահուի 12-ամյա պաշտոնավարումն ավարտվեց:
«Յեմինա» կուսակցության առաջնորդ Բենեթը վարչապետ կլինի մինչ 2023 թվականը, որից հետո ռեժիմը կղեկավարի «Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը:
Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակառակորդները, Քնեսեթի քվեարկությունից հետո դուսր են եկել փողոց, տոնելու նրա հեռանալը:
Պիտակ