Իշխանության պայքար՝ Սիոնիստական ռեժիմի ներսում
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նոր կաբինետը «նենգ ու վտանգավոր» է և որ ինքը շուտով տապալելու է այն:
Times of Israel- ի հաղորդման համաձայն, Նեթանյահուն, որպես «Լիքուդ» ընդդիամդիր կուսակցության առաջնորդ, երկուշաբթի օրը հատուկ նիստ է կազմակերպել, որին մասնակցել են նաև «Շաս», «Յեհիդութ Հեթուրա» և «Կրոնական սիոնսիտ» կուսակցությունները: Նա նշել է. «Այն ինչ միավորում է այս դաշինքին, ատելությունն է և շատ շուտով մենք պետք է ոչնչացնենք նենգ և վտանգվոր կառավարությունը, որը ձևավորել են Բենեթը և Լապիդը»:
Նեթանյահուն բարձր է գնահատել այս դաշինքը և հավելել. «Մենք միասնական ենք՝ ձախ կառավարությունը մի կողմ քաշելու հարցում»:
Իսրայելի խորհրդարանը վերջերս քվեարկեց Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի գլխավորած նոր կաբինետի օգտին ՝ վերջ տալով Բենիամին Նեթանյահուի 12-ամյա իշխանությանը: