Իշխանության պայքար՝ Սիոնիստական ​​ռեժիմի ներսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143246-Իշխանության_պայքար_Սիոնիստական_ռեժիմի_ներսում
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նոր կաբինետը «նենգ ու վտանգավոր» է և որ ինքը շուտով տապալելու է այն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2021 04:05 Asia/Tehran
  • Իշխանության պայքար՝ Սիոնիստական ​​ռեժիմի ներսում

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի նոր կաբինետը «նենգ ու վտանգավոր» է և որ ինքը շուտով տապալելու է այն:

Times of Israel- ի հաղորդման համաձայն, Նեթանյահուն, որպես «Լիքուդ» ընդդիամդիր կուսակցության առաջնորդ, երկուշաբթի օրը հատուկ նիստ է կազմակերպել, որին մասնակցել են նաև «Շաս», «Յեհիդութ Հեթուրա» և «Կրոնական սիոնսիտ» կուսակցությունները: Նա նշել է. «Այն ինչ միավորում է  այս դաշինքին, ատելությունն է և շատ շուտով մենք պետք է ոչնչացնենք նենգ և վտանգվոր կառավարությունը, որը ձևավորել են Բենեթը և Լապիդը»: 

Նեթանյահուն բարձր է գնահատել այս դաշինքը և հավելել. «Մենք միասնական ենք՝ ձախ կառավարությունը մի կողմ քաշելու հարցում»:

Իսրայելի խորհրդարանը վերջերս քվեարկեց Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի գլխավորած նոր կաբինետի օգտին ՝ վերջ տալով Բենիամին Նեթանյահուի 12-ամյա իշխանությանը: