Չավուշօղլուն նորից խոսել է Ղարաբաղից և Հայաստանից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143460-Չավուշօղլուն_նորից_խոսել_է_Ղարաբաղից_և_Հայաստանից
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2021 12:52 Asia/Tehran
  • Չավուշօղլուն նորից խոսել է Ղարաբաղից և Հայաստանից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անթալիայի դիվանագիտական ֆորումի» ընթացքում պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

«Ադրբեջանի հողերը 30 տարի բռ-նшզшվթվшծ էին, և Ադրբեջանի բшնшկն իր սեփական հողերը 40 օրից ավել տևած պայքարում հետ է վերցրել: Ադրբեջանը երկար տարիներ է համբերել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, սակայն, ցшվnք, այդ նպատակով ձեռնարկված նախաձեռնություններից որևիցե մեկը բավարար չի եղել: Հարցը վերածվել է սառեցված հшկшմшրտnւթյшն: Բնականաբար, Ադրբաջանի համբերությունը անսահման չէր, և արվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Այժմ Ադրբեջանն իր հողերը հետ է վերցրել և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղության համար հնարավորություններ» խորագրով աշխատաժողովի մասին խոսելիս Չավուշօղլուն նշել է, որ իրենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը դառնա կայունության և խաղաղության տարածաշրջան: Ըստ նրա՝ դրանից ամենաշատ օգտվողը Հայաստանը և Հայաստանի ժողովուրդն է լինելու, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ ինքն իրեն մեկnւuшցրել է, օտարել է հարևաններից։

«Հույս ունեմ, Հայաստանն այս ամենից դաս կքաղի, և տարածաշրջանում կտիրի խաղաղություն ու կայունություն, որի մթնոլորտում կլինի նաև տնտեսական զարգացում և բարօրություն. կյանքի կկոչվեն կարևոր նախագծեր: Այս պահին կան կարևոր նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթուղիներ, առևտուր, բեռնափոխադրումներ և լոգիստիկ հարցրեր, որոնք քննարկվում են»:

yerevan-times.com