Հունիս 20, 2021 18:36 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում Այն Ալ-Ասադ ավիաբազայի դեմ

Լրատվական աղբյուրների տեղեկացմամբ, հրթիռային հարձակում է տեղի ունեցել Այն Ալ-Ասադ ավիաբազայի դեմ:

Սաբերին Նյուզ  կայքի տեղեկացմամբ, կիրակի օրը, հրթիռային հարձակում է  տեղի ունեցել Բալադ ավիաբազայի մոտակա տարածքում, որից հետո ամերիկյան կործանիչները թռիչք են իրականացրել այդ ավիաբազայի տարածքում:

Որոշ աղբյուրներ հաղորդել են, որ Ալ-Անբար նահանգի Ալ-Բաղդադի շրջանից երկու հրթիռ է արձակվել Այն Ալ-Ասադի ուղղությամբ, սակայն դեռևս պատոնապես չի հաստատվել այդ լուրը և որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման  պատասխանատվությունը:

Հատկանշական է, որ անցած օրը, Ալ-Անբար նահանգի անվտանգության մի աղբյուր տեղեկացրել է, որ զենքով բեռնված ամերիկյան շարասյունը մուտք  է գործել նահանգ: Աղբյուրը  նշել է, որ շարասյունը Ալ-Անբար է մուտք գործել Բասրա նահանգից:

Պիտակ