Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i144700-Թուրքիայում_գլխավոր_ընդդիմադիր_գործչին_պատգամավորական_անձեռնմխելիությունից_զրկելու_գործընթաց_է_սկսվել
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2021 14:06 Asia/Tehran
  • Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից: 

Թուրքիայի նախագահականից նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով միջնորդագրեր են ուղարկվել խորհրդարանի սահմանադրական և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված խառը հանձնաժողովին: 

Անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 15 պատգամավորի անուն: Մյուս 5 պատգամավորները ընդդիմադիր CHP-ից, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցությունից, «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունից» (TİP-ԹԱԿ), «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցությունից (DBP) և «Դեմոկրատական» կուսակցությունից (DP)  են: 

nt.am/am/news