Սիրիացի պաշտոնյան ընդգծել է այդ երկրից Թուրքիայի դուրս գալու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145220-Սիրիացի_պաշտոնյան_ընդգծել_է_այդ_երկրից_Թուրքիայի_դուրս_գալու_անհրաժեշտությունը
Սիրիայի կառավարության բանակցային թիմի ղեկավարը նշել է, որ այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայությունը օկուպացիա է և սիրիական ճգնաժամի ձգձման ամենակարևոր պատճառը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2021 12:49 Asia/Tehran
  • Սիրիացի պաշտոնյան ընդգծել է այդ երկրից Թուրքիայի դուրս գալու անհրաժեշտությունը

Սիրիայի կառավարության բանակցային թիմի ղեկավարը նշել է, որ այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայությունը օկուպացիա է և սիրիական ճգնաժամի ձգձման ամենակարևոր պատճառը:

Սիրիայի կառավարության բանակցային խմբի ղեկավար Այման Սուսանը հինգշաբթի օրը Նուրսուլթանում անցկացված հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է վերջ տա Թուրքիայի ներկայությանը Սիրիայի հյուսիսում:

Սյուսանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն գրավել են սիրիական տարածքի որոշ հատվածներ և թալանում են այդ երկրի բնական ռեսուրսները, հավելելով, որ օկուպացիան որպես սիրիական ճգնաժամի շարունակման հիմնական պատճառն է:

Նա հավելել է, որ Սիրիան բախվում է հումանիտար ճգնաժամի, որի նպատակն է խախտել Սիրիայի  ինքնիշխանությունը և աջակցել ահաբեկչությանը:

Չորեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի ունեցավ Աստանայի գործընթացի 16-րդ միջազգային գագաթնաժողովը, որին մասնակցում էին  Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գգլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և դիտորդ երկրները, ներառյալ Իրաքը և Լիբանանը: