Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ընդունել է Միլլի Մեջլիսի պատվիրակությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է՝ միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած Միլլի Մեջլիսի պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է Armenia.Az- ը, այս մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի և պատվիրակության հետ: Շուշայի հռչակագրով մեր եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում բոլոր ոլորտներում», - ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ հուլիսի 13-ին Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հրավերով՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած ՄՄ պատվիրակությունը, որի կազմում են՝ Ասիմ Մոլլազադեն, Նիգար Արփադարային, Նասիբ Մահամալիևը և Էրքին Գադիրլին, ժամանել է Անկարա:
ARMENIA.AZ
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio