Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ընդունել է Միլլի Մեջլիսի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i145692-Թուրքիայի_ԱԳՆ_ղեկավարը_ընդունել_է_Միլլի_Մեջլիսի_պատվիրակությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է՝ միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած Միլլի Մեջլիսի պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2021 12:45 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ընդունել է Միլլի Մեջլիսի պատվիրակությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է՝ միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած Միլլի Մեջլիսի պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է Armenia.Az- ը, այս մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մենք հանդիպել ենք Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի և պատվիրակության հետ: Շուշայի հռչակագրով մեր եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում բոլոր ոլորտներում», - ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ հուլիսի 13-ին Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հրավերով՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած ՄՄ պատվիրակությունը, որի կազմում են՝ Ասիմ Մոլլազադեն, Նիգար Արփադարային, Նասիբ Մահամալիևը և Էրքին Գադիրլին, ժամանել է Անկարա:

ARMENIA.AZ

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio