Հեզբոլլահը դատապարտել է Իրաքի Սադր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146174-Հեզբոլլահը_դատապարտել_է_Իրաքի_Սադր_քաղաքում_տեղի_ունեցած_ահաբեկչությունը
Լիբանանի Հեզբոլլահ շարժումը դատապարտել է Ղուբանի տոնի և Արաֆայի օրվա նախօրեին Իրաքի Սադր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի թիրախում էին Իրաքի անմեղ քաղաքացիները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 20, 2021 12:02 Asia/Tehran
  • Հեզբոլլահը դատապարտել է Իրաքի Սադր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը

Լիբանանի Հեզբոլլահ շարժումը դատապարտել է Ղուբանի տոնի և Արաֆայի օրվա նախօրեին Իրաքի Սադր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի թիրախում էին Իրաքի անմեղ քաղաքացիները:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հեզբոլլահ շարժման հաղորդագրության մեջ ասված է.«Իրաքի ժողովրդի միասնությունը վճռական պատասխանն է այդ հանցագործություններին»:

«Այս վախկոտ գործողությունը վերադարձ է դեպի թաքֆիրական ու ահաբեկչական կազմակերպությունների և միջազգային ու տարածաշրջանային աջակիցների կողմից իրականացվող սպանության և հանցագործության քաղաքականության, ինչը Իրաքի ժողովրդի վնասին է»,-ասված է Հեզբոլլահի հաղորդագրության մեջ:

Լիբանանի Հեզբոլլահ շարժումը կարևորեց Իրաքի ժողովրդի հետ համերաշխությունը և նահատակների հոգիներին խաղաղություն, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց, իսկ Իրաքի թշնամիներին խայտառակություն ցանկացավ: