Սիրիայի ՀՕՊ-ը Հալեպի երկնքում կանխել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան
Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Հալեպի հարավային Ալ-Սաֆիրա տարածքի վրա:
Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Երեքշաբթի առավոտյան իսրայելական թշնամին օդային հարձակում իրականացնելով Հալեպի հարավ-արևելյան հատվածի վրա թիրախավորեց Ալ-Սաֆիրա տարածքը, սակայն այս երկրի Հակաօդային պաշտպանությունը չեզոքացրեց Սիոնիստական ռեժիմի ագրեսիան»:
Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ Սիրիայի Հալեպի հարավում գտնվող Ալ-Սաֆիրա քաղաքում այդ երկրի ռազմական գործարանները հայտնվել են Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի թիրախում:
Անցած ամիս Սիոնիստական ռեժիմի բանակը հրետանիով թիրախավորել էր Սիրիայի հարավային Կունեյտրա քաղաքը:
Սիոնիստական ռեժիմի կործանիչները պարբերաբար հրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայի արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող թիրախներին՝ օգտագործելով Լիբանանի օդային տարածքը կամ Գոլանի գրավյալ բարձունքները: