Բաղդադի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել
Ապրիլ 30, 2016 12:22 Asia/Tehran
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից մեկում բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, շուրջ 38 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ բեռնատարը պայթել է ապրիլի 30-ի առավոտյան, երբ դուրս է եկել շուկայից:
Վիրավորներին շտապ օգնության մեքենաներով հասցրել են հիվանդանոց: Չինական «Սինխուա» գործակալությունը, վկայակոչելով Իրաքի Ներքին գործերի նախարարության իր աղբյուրները, հայտնել է, որ զոհերի թիվը վերջնական չէ և կարող է աճել:
Պիտակ