Բաղդադի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14623-Բաղդադի_արվարձաններից_մեկում_պայթյունի_հետևանքով_28_մարդ_է_զոհվել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից մեկում բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, շուրջ 38 մարդ վիրավորվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2016 12:22 Asia/Tehran
  • Բաղդադի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից մեկում բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է 28 մարդ, շուրջ 38 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ բեռնատարը պայթել է ապրիլի 30-ի առավոտյան, երբ դուրս է եկել շուկայից:

Վիրավորներին շտապ օգնության մեքենաներով հասցրել են հիվանդանոց: Չինական «Սինխուա» գործակալությունը, վկայակոչելով Իրաքի Ներքին գործերի նախարարության իր աղբյուրները, հայտնել է, որ զոհերի թիվը վերջնական չէ և կարող է աճել: