Էրդողան. Անկարան ամեն ինչ կանի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i146294-Էրդողան._Անկարան_ամեն_ինչ_կանի_Հյուսիսային_Կիպրոսի_Թուրքական_Հանրապետության_ճանաչման_համար
Անկարան աշխարհում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շուտափույթ ճանաչման համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, որը կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձևաչափով Կուրբան բայրամի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 13:25 Asia/Tehran
  • Էրդողան. Անկարան ամեն ինչ կանի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման համար

Անկարան աշխարհում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շուտափույթ ճանաչման համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, որը կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձևաչափով Կուրբան բայրամի կապակցությամբ:

Ըստ Էրդողանի , այսուհետ կիպրոսցի թուրքերի միակ պահանջը պետք է լինի միջազգային բանակցություններում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ինքնիշխան պետության կարգավիճակի ճանաչումը: «Բոլոր մյուս առաջարկները կորցրել են իրենց ուժը», — ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:

Նշենք , որ ԱՄՆ Սենատորները դшտшպшրտել են Էրդողանի ելույթը Հյուսիսային Կիպրոսում , այն անվանելով uшդրիչ: Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահը oկnւպшցվшծ Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ հայտարարել էր առողջարանային Վարոշա քաղաքի մասնակի վերաբացման պլանների մասին:

yerevan-times.com