Էրդողան. Անկարան ամեն ինչ կանի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման համար
Անկարան աշխարհում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շուտափույթ ճանաչման համար: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, որը կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձևաչափով Կուրբան բայրամի կապակցությամբ:
Ըստ Էրդողանի , այսուհետ կիպրոսցի թուրքերի միակ պահանջը պետք է լինի միջազգային բանակցություններում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ինքնիշխան պետության կարգավիճակի ճանաչումը: «Բոլոր մյուս առաջարկները կորցրել են իրենց ուժը», — ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:
Նշենք , որ ԱՄՆ Սենատորները դшտшպшրտել են Էրդողանի ելույթը Հյուսիսային Կիպրոսում , այն անվանելով uшդրիչ: Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահը oկnւպшցվшծ Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ հայտարարել էր առողջարանային Վարոշա քաղաքի մասնակի վերաբացման պլանների մասին:
yerevan-times.com