Սիոնիստական ռեժիմը կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազա
Պաղեստինյան լրատվական աղբյուրները հայտնել են, որ Սիոնիստական ռեժիմը կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազայի հատված:
Պաղեստինյան «Մաա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գրավված տարածքների հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Քարամ Աբու Սալեմի անցուղու համակարգող կոմիտեն հայտնել է, որ կիրակի օրը, վառելիք փոխադրող 24 բեռնատար պետք է մուտք գործեօմ Գազայի հատված, այդ տարածքի էլեկտրակայանին վառելիք մատակարարելու համար, բայց պաղեստինցի պաշտոնյաները տեղեկացել են, որ բեռնատարներին դա արգելվել է:
Պաղեստինյան կոմիտեն հավելե; է, որ Իսրայելն առանց որևէ պատճառաբանության, կանխել է վառելիք փոխադրող բեռնատարների մուտքը Գազա:
Գազայի հատվածի էլեկտրակայանը այդ տարածքի միակ էլեկտրակայանն է, որն ապահովում էէ պաղեստինցիների էլեկտրաէներգիայի մի մասը:
2006թ. Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո, Սիոնիստական ռեժիմը շրջափակման մեջ է պահում Գազան: